Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի բնակիչ 38-ամյա Արտակ Կ․-ի տնից կատարվել է գողություն։
Գողություն կատարողը նրա 64-ամյա հայրն է, որը գողացել է բնակարանում պահած 42 մլն ՀՀ դրամ գումարը և տնից դուրս է եկել անցած տարվա դեկտեմբերի 30-ին ու այլևս չի վերադարձել, բայց թողել է նամակ՝ «ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»։
Երևանի քրեական ոստիկաններին որդին հայտնել է, որ հայրը դեկտեմբերին իրենց տնից գաղտնի հափշտակել է 42 մլն դրամ գումար և տնից գնացել է ու կապ չի հաստատում իրենց հետ։ Որդին ոստիկաններին հայտնել է նաև, որ իր տեղեկություններով՝ հայրը մի աղջկա հետ բնակվում է Երևանի հյուրանոցներից մեկում։ Երևանի քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։

Բաց մի թողեք
Փետրվարի 24-ի աստղագուշակ․ Օգտակար կլինի մտերիմների հետ ընդհանուր գործերն ու ծրագրերը քննարկելը
Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա. Ազիզյան
Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու վերաօծման 6-րդ տարեդարձն է