Իրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանի տարածքին:
Պայթյուններ են լսվել Էրբիլ օդանավակայանի մոտ տեղակայված ամերիկյան «Ալ-Հարիր» ավիաբազայի մոտ։
Իրանական Fars լրատվական գործակալությունը, նշել է, որ այս օբյեկտում տեղակայված են ամերիկյան հատուկ նշանակության ուժեր։
***
Հազարավոր իրանցիներ դուրս են եկել փողոցներ՝ ամբողջ երկրում սգո հանրահավաքներ անցկացնելու համար:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մարդիկ նաև վանկարկում են «Մահ Ամերիկային»։
Թեհրանը հայտարարել է 40-օրյա սուգ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով իր գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։
***
Իրանը արգելափակում է ամերիկյան նավերի մուտքը Պարսից ծոց, հայտարարել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, գրել են ԶԼՄ-ները։
Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցով առևտուրն այժմ անհնար է։
***
Պակիստանի Կարաչի քաղաքում ցուցարարները գրոհել են ԱՄՆ հյուպատոսությունը, հրկիզել այն։
Ցուցարարները ձեռքներին պահում են Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների ժամանակ զոհված Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դիմանկարը։
Դրանից հետո ուժայինները կրակ են բացել ցուցարարների վրա։
Ամերիկյան հյուպատոսության գրոհի կադրերը շրջանառվում են առցանց։ Միջադեպի տեսանյութերը ակտիվորեն քննարկվում են օգտատերերի կողմից և հրապարակվում տարբեր առցանց հարթակներում։
***
Բաղդադում Խամենեիի կողմնակիցները գրոհել են ԱՄՆ դեսպանատունը։
Ուժայիններն արցունքաբեր գազ են օգտագործում ցուցարարներին ցրելու համար։
Բացի այդ, ըստ միջազգային ԶԼՄ-ների, Իրաքի մայրաքաղաքում լսվում են պայթյուններ։
Վաղ առավոտից քաղաքում բողոքի ցույցեր են տեղի ունենում տարածաշրջանում ԱՄՆ գործողությունների դեմ։


Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ