Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիի խոսքով՝ Կառավարման խորհուրդը կստանձնի Իրանի Գերագույն առաջնորդի պարտականությունները մինչև սպանված այաթոլլա Ալի Խամենեիի իրավահաջորդի ընտրությունը։
«Սահմանադրության համաձայն՝ ստեղծվել է Կառավարման խորհուրդ, որը կստանձնի Գերագույն առաջնորդի պարտականությունները մինչև Խամենեիի իրավահաջորդի ընտրությունը», – Լարիջանիի խոսքերը մեջբերել է «Ալ Ալամ» հեռուստաընկերությունը։
IRNA-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Ալի Խամենեիի մահից հետո ժամանակավոր առաջնորդներ կլինեն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական համակարգի ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամը։
Միևնույն ժամանակ, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի և կշարունակի հետևել Խամենեիի գծին։ «Մենք պատրաստվել ենք բոլոր սցենարներին և մշակել ենք բոլոր անհրաժեշտ ծրագրերը… Մենք կշարունակենք վճռականորեն հետևել Խամենեիի ուղուն…», – նրա խոսքերը մեջբերել է «Ալ Ալամ» հեռուստաընկերությունը։
Ղալիբաֆը ԱՄՆ-ի և Իսրայելի առաջնորդներին անվանել է «կեղտոտ հանցագործներ», որոնք կենթարկվեն «ջախջախիչ հարվածների»՝ Իրանի վրա շարունակական հարձակումների համար։ «Դուք անցել եք մեր կարմիր գիծը և պետք է վճարեք դրա համար», – նշել է նա։ «Մենք ձեզ այնպիսի ջախջախիչ հարվածներ կհասցնենք, որ դուք ինքներդ ստիպված կլինեք ողորմություն խնդրել»։

Բաց մի թողեք
Բախվել են Արարատ – Երասխ – Սուրենավան երթուղու «Գազել»-ը և «Kia Forte», վիրավnրներ կան․ Լուսանկար
Վարդան Ղուկասյանը՝ «Դոգը», ՀՀ վարչապետի թեկնածու
Արտառոց դեպք՝ Երևանում, թիվ 82 դպրnցում 13-ամյա տղան վայր է գցել համադաuարանցnւն, hարվածել