Շաբաթ օրը Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով զոհվել են մի քանի բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ։
Նրանց թվում են՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, որը սպանվել է շաբաթ առավոտյան իր նստավայրում, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին, որի մահը կիրակի օրը հաստատել է իրանական հեռուստատեսությունը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Մոհամմադ Փաքփուրը և Գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդական և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։
Իրանական պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հարվածի պահին ռազմական ղեկավարները մասնակցում էին Պաշտպանության խորհրդի նիստին։
Իրանական պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ հարձակման հետևանքով զոհվել են նաև Խամենեիի դուստրը, փեսան և թոռը։ Ընդհանուր առմամբ, հարվածների հետևանքով զոհվել է մոտ 40 իրանցի պաշտոնյա։
Հիշեցնենք, որ Իրանը հայտարարել է 40-օրյա սուգ։


Բաց մի թողեք
«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. Լուսանկարներ
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով. Լուսանկարներ
Սեփականատերը ցանկանում է ձեզ հանել հաշվառումից. 2 դեպք, երբ դա չի կարող արվել. ինչ է նախատեսվում 2027 թ.-ի հունվարի 1-ից