19/04/2026

EU – Armenia

Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգվեց

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց եւս մեկ ամսով։

Նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Վարդգես Ստեփանյանի գլխավորությամբ:

Փաշինյանը վստահ չլինելով իր ուժերի վրա ցանկանում է ընտրություններում պայքարել միայն Կարապետյանի նկարի դեմ: Շողքի հետ կռվել:

Բայց չնայած դրան նա անգամ այս կռիվն է պարտվելու: Մոտակա օրերին կներկայացնենք մեր հետագա քայլերը: 3 ամիս և Սամվել Կարապետյանը լինելու է մեր Վարչապետը,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Այսօր կայացվեց մի որոշում, որն ապացուցում է, թե որքան է Նիկոլ Փաշինյանը վախենում Սամվել Կարապետյանից։

Մենք պաշտոնապես հայտարարում ենք թե՛ տեղական, թե՛ միջազգային քայլեր ներառող համակարգված արշավի մեկնարկի մասին. առանց այս քայլերի Հայաստանի միջազգային հեղինակությունը կփլուզվի, քանի որ այն գնում է դեպի ավտոկրատիա (անձնիշխանություն)։

Փաշինյանը համակարգված կերպով ոչնչացնում է Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության լեգիտիմությունը:

Մենք ձեռքներս ծալած չենք նստելու։ Առաջիկա օրերին մենք կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին։

Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը:

«Ուժեղ Հայաստան»