17/04/2026

EU – Armenia

Մեկ հարց․ Ընտրում եմ թոռներիս հետ այցելության այնպիսի վայրեր, որոնց մասին կարող եմ նրանց անհայտ պատմական դրվագներ ներկայացնել

ՄԻՏՔ․am – Ինչպես է հանգստյան օրերը, կոնկրետ կիրակին անցկացնում Տիգրան Խզմալյանը։

Տիգրան Խզմալյան․- Կիրակի օրերը ես փորձում եմ անցկացնել թոռներիս հետ։ Այսօր զբոսնում էինք Կարմիր կամրջով՝ Հրազդանի կիրճում վերջերս գործարար ու բարերար Աֆրիկյանի միջոցներով վերանորոգված Երեւանի հնագույն կառույցում։

Ես ընտրում եմ թոռներիս հետ այցելության համար այնպիսի վայրեր, որոնց մասին կարող եմ նրանց անհայտ պատմական դրվագներ ներկայացնել։

Այդ կամուրջը եղել է մեր Երեւանի հարավ-արեւմտյան դարպասը՝ բաց բարեկամների համար, փակ՝ թշնամու դեմ։ 1919 թվին դրանով Երեւան էր մտել ԱՄՆ նախագահ Վիլսոնի ուղարկված ռազմական առաքելությունը, գեներալ Հարբորդի գլխավորությամբ։

Այս կամրջով էին գնում դեպի Սարդարապատի հերոսամարտ մեր կամավորական ջոկատները։ Սա մեր պատմության փառահեղ կոթողն է եւ ես հպարտ եմ, որ Հայաատանի Եվրոպական կուսակցության ջանքերն ու իմ վավերագրական ֆիլմերը նպաստեցին վերջին տարիներին այս հուշարձանի հանդեպ ուշադրության սեւեռմանը եւ ի վերջո դրա վերականգնմանը։