17/04/2026

EU – Armenia

Ի վերջո, ով է թիրախավորել Նախիջևանի օդանավականը՝ ««Մոսա՞դը»

Մարտի 15-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Երուսաղեմի պաշտպանված սրճարանից ռեսանյութ է հրապարակել:

«Պաշտում եմ սուրճը և հպարտանում մեր ժողովրդով», ասել է Նաթանյահուն և հավելել, թե ով ուզում է իր ձեռքի «մատները հաշվել, կարող է շոշափել և համոզվել»: Բանն այն է, որ վերջին երկու օրերին սոցիալական ցանցերում տեսանյութ է տեղադրվել:

Դիտողները «զարմանքով արձանագրել են, որ Նաթանյահու մի ձեռքի մատները վեցն» են:

Մի շարք աղբյուրներ ենթադրել են, որ Իսրայելի վարչապետի անունից տարածվում են «արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութեր, որոնցից մեկի հեղինակները թույլ են տվել սխալ՝ Նաթանյահուի մի ձեռքի համար ստեղծելով վեց մատ»:

Նաթանյահուի «սպանվելու» մասին առաջին տեղեկությունը հայտնել են իրանական թելեգրամյան ալիքները: Նշվել է, որ իրանական հրթիռի հարվածից «սպանվել է նաև ԶՈՒ ԳՇ պետ Էյալ Զամիրը»:

Որքանո՞վ է հավաստի, որ Նաթանյահուն Երուսաղեմի մի սրճարանում կապուչինո է խմել հենց մարտի 15-ին, ոչ ոք վստահաբար հաստատել չի կարող, բայց չկան նաև հակառակն ապացուցող փաստեր:

Ամերիկացի բլոգեր Օուելը, որ միլիոնանոց լսարան ունի, սոցիալական X հարթակում գրել է, որ Նաթանյահուի որդի Յաիրը իրեն արգելափակել է: Այդուհանդերձ, նա ուղղակի դիմել է կրտսեր Նաթանյահուին և հարցեր. «Յաիր, հայրդ ո՞ղջ» է:

Նաթանյահու ողջ կամ սպանված լինելու մասին տեղեկությունների մանավանդ Միացյալ Նահանգներում լայն տարածումը, կարծես, որոշակի նպատակ է հետապնդում: Գերմանական Bild-ը գրել է, որ Իրանի դեմ պատերազմի հետ կապված՝ ԱՄՆ նախագահի թիմում «սուր տարաձայնություններ են ծագել»:

Պարբերականի ունեցած տեղեկություններով, հակասություններն «սկսվել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև վիճաբանությունից:

Իսրայելական «Եդիոտ ահրոնոտի» մեկնաբանի տեղեկություններով՝ վարչապետ Նաթանյահուն «ցնցված է պատերազմը մոտակա օրերին վարտելու մասին նախագահ Թրամփի հայտարարությունից»:

Ըստ հեղինակի, Իսրայելը ծրագրում է Իրանի դեմ ռազմական գործողությունները «շարունակել առնվազն ևս չորս-հինգ շաբաթ»: Այս ֆոնին հայտնի է դարձել, որ Վատիկանը իրանական պատերազմի մասնակից բոլոր կողմերին հորդորել է «անհապաղ հրադադար հաստատել»:

Մարտի 15-ին Իրանի թագաժառանգ Ռեզա Պահլավին Փարիզում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Մինչ այդ նա հանդես է եկել Իրանի ժողովրդին հղած ուղերձով եւ պատրաստակամություն հայտնել «անմիջապես ներկայանալ առաջին ազատագրված քաղաքը»:

Գրեթե զուգահեռաբար ԻՀՊԿ հետ աֆիլացվածի համարում ունեցող tasnim-ը հայտնել է, որ հատուկ ծառայությունները «Արևմտյան Ադրբեջան նահանգում «Մոսադի» գործակալական ցանց են բացահայտել, քսան հոգի ձերբակալված» է:

Սա շատ նշանակալի տեղեկատվություն է: Իրանի արտաին գործերի նախարար Արաղչին ասել է, որ ամերիկացիները «ստեղծել են «Շահեդ» ԱԹՍ-ի կրկնօրինակը և հարվածներ են հասցնում հարևան երկրներին»:

Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգը սահմանակից է Թուրքիային և Նախիջևանին:

Բացառված չէ, որ Ադրբեջանին և Թուրքիայի Իրանի դեմ պատերազմի ներաշելու մտադրությամբ իսրայելական հատուկ ծառայությունները «իրանական ԱԹՍ-երի ամերիկյան կրկնօրինակներ են կիրառել»: