17/04/2026

EU – Armenia

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, ինչ է ասել նա և ոչ միայն

Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն ու Առաջ կուսակցությունը որոշել են շարունակել համագործակցությունը և առաջիկա ընտրություններին մասնակցելու ենք միասնաբար «Հայաստան» դաշինքով։

Այս մասին կուսակիցների հետ հավաքի ժամանակ հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն որոշել են շարունակել համագործակցությունը և առաջիկա ընտրություններին մասնակցելու ենք միասնաբար «Հայաստան» դաշինքով։

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Նա հայտարարեց, որ իրենց քաղաքական թիմը ընտրություններին գնում է հստակ նպատակով՝ հասնելու հաղթանակի։ Նրա խոսքով՝ դաշինքը պատրաստ է վճռական պայքարի և վստահ է հաջողության մեջ։

Ելույթի ընթացքում նա ընդգծեց, որ գործող իշխանությունը ներկայացնում է այն բացասական գործընթացները, որոնց դեմ իր թիմը պայքարում է։ Քոչարյանի գնահատմամբ՝ ներկա կառավարությունը պարտություն է կրելու քաղաքական պայքարում։

Նա նաև նշեց, որ իշխանությունների հետ հակասություններ ունի նրանց պաշտոնավարման առաջին օրերից և մտադիր չէ դադարեցնել իր պայքարը, մինչև փոփոխություններ չլինեն։

Քոչարյանի խոսքով՝ իր դիրքորոշումը տարբերվում է մյուս թեկնածուներից, քանի որ նա շեշտում է պատասխանատվության հարցը՝ հատկապես վերջին տարիների կորուստների և Արցախի հետ կապված գործընթացների համատեքստում։ Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ պատասխանատվություն կրեն այն անձինք, որոնք, ըստ նրա, սխալ որոշումներ են կայացրել և ազդեցություն են ունեցել երկրի համար ծանր հետևանքների վրա։

Վերջում նա ընդգծեց, որ ունի երկրի անվտանգության ապահովման հստակ տեսլական և կարող է ձևավորել արդյունավետ և հուսալի մոդել՝ պետության կայունությունն ապահովելու համար․ «Եվ չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն։ Այս իշխանությունը, պարտվելու է, պետք է պատասխան տան Արցախը հանձնելու համար»։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել է, որ իրենց քաղաքական առաջարկը վերաբերում է կայունության և արժանապատվության գաղափարին։ Նրա խոսքով՝ իրենք նպատակ չունեն հակամարտություն հրահրելու, այլ ձգտում են կանխել հնարավոր վտանգները և ապահովել երկրի անվտանգ զարգացումը։

Սաղաթելյանի ներկայացմամբ՝ դաշինքի տեսլականը կառուցված է երեք հիմնական ուղղությունների վրա։ Առաջինը՝ անվտանգ և մրցունակ պետության գաղափարն է, որտեղ Հայաստանը ոչ միայն հարմարվում է իրականությանը, այլ նաև ձևավորում է այն։ Երկրորդը՝ ազգային ինքնության վրա հիմնված պետությունն է, որտեղ կարևոր դեր են ստանում հայոց լեզուն, մշակույթը, ընտանիքը և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես ազգային արժեքների հիմք, միաժամանակ պահպանելով արդիական զարգացումը։ Երրորդը՝ համահայկականության սկզբունքն է, ըստ որի՝ Հայաստանը դիտարկվում է որպես բոլոր հայերի ընդհանուր հայրենիք, իսկ սփյուռքը՝ որպես երկրի զարգացման կարևոր ռազմավարական ռեսուրս։

Նա ընդգծել է, որ ընտրությունները լինելու են բարդ, քանի որ հասարակությունը կանգնած է տարբեր քաղաքական ընտրությունների առաջ։ Սաղաթելյանի խոսքով՝ իրենց թիմը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել և առաջ գնալ իրենց ներկայացրած արժեքներով ու ծրագրային մոտեցումներով։