Ինչպես հայտնել էինք, ապրիլի 1-ին Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև, կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։
Ի պատասխան մեր հարցման, ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Ծովինար Խաչատրյանն ասաց՝ կարգադրիչը գլխի շրջանում է վնասվածքը ստացել։
«Այս պահին կարգադրիչ Վահան Հ․-ն գտնվում է տանը, նրա հետ անմիջական կապի մեջ ենք, լավ է զգում, փոփոխության դեպքում հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք։ Սա առաջին դատական նիստն էր և մեր կարգադրիչներն ուժեղացված ծառայություն էին իրականացնում դատական նիստի ամանակ»,- ասաց Խաչատրյանը։
Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ ոստիկանության ծառայողները կանխել են միջադեպը, 31 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։
ՆԳՆ-ից հայտնեցին, որ ոստիկանության ծառայողները կանխել են միջադեպը, 31 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։

Բաց մի թողեք
Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել
Քստմնելի դեպք՝ Արագածոտնում, մի խումբ տղաներ շանտաժով 13-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություններ են կատարել
Շիրակում տան պատուհանը բացել ու տարել են ոսկյա զարդեր, գումար և չհրկիզվող պահարան