22/12/2024

«Այ պիղծ», «լիրբ»․ կարմիր բերետավոր Արթուր Պետրոսյանը՝ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ավելի քան 60 հոգով ծեծի ենթարկած կարմիր բերետավորներից մեկը՝ վաշտի հրամանատար Արթուր Ղազարյանը, երեկ էլ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի վրա էր հարձակվել։

Հրապարակ թերթը գրել է․ Խմբով կանգնած կարմիր բերետներին Մկրտչյանը հարցնում է՝ քառասուն հոգով մեկի՞ն եք ծեծում, Արթուր Ղազարյանը, որ փորձում է տարածքից հեռացնել իր վերադաս Հայկազ Ջոմարդյանին, Մկրտչյանի մասին ասում է․ «Լիրբ ա, կամբատ, գնա, լիրբ ա»։ Մկրտչյանը լսելով, որ իրեն լիրբ է անվանում, պատասխանում է․ «Պապայիդ անունն ես տալիս», Ղազարյանը պատգամավորին ասում է՝ «այ պիղծ»։

Մանրամասն՝ տեսանյութում․