«ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, թե իբր ես անցել եմ իմ ընտանիքի անդամների «նկատմամբ» կատարված ինչ-որ քրեական գործով»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիասյանը՝ նշելով, թե Գառնիկ Դանիելյանը պատասխան է տալու դատական կարքով։
«Ես երբեք որևէ քրեական գործով չեմ անցել։ Երբեք որևէ քրեական գործով (կամ հետաքննությամբ) անգամ չի քննարկվել իմ կողմից` ընտանիքիս անդամի դեմ կատարված որևէ արարք։
Սա 2018 թվականի սեպտեմբերին ԲՀԿ-ի ֆեյքերի տարածած սուտն է։ Բայց ֆեյքերին դատի տալ չէի կարող, իսկ Գառնիկ Դանիելյանին` կարող եմ։
Եվ այո, ԲՀԿ-ում հասկանում էին, որ սենց սուտը պետք է ֆեյքերով տարածեն (չգիտեին, որ իրենց մոտ ներդրած մարդ ունեինք), իսկ Գառնիկ Դանիելյանիը այդքանը չհասկացավ ու այս սուտը ափաշքյարա անձամբ հայտարարեց»:
Բաց մի թողեք
Իշխանության ուրացման ճանապարհը․ վախենում են Ամանորին հնչի Արցախի Հանրապետություն արտահայտությունը
Ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից. Անդրեյ Կովալենկո
Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից. Իոաննիսյան