ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հերթական անգամ քննարկվել է Հայկ Սարգսյանի ներկայացրած օրինագիծը, որը վերաբերում է զինծառայությունից վճարի դիմաց ազատվելու հնարավորությանը։
Քննարկման արդյունքում նախագիծը կրկին չի ստացել հանձնաժողովի աջակցությունը և մերժվել է։ Քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ զինված ուժերում տարբերակում մտցնելը՝ պայմանավորված ֆինանսական հնարավորություններով, անընդունելի է։
Նրա կարծիքով՝ նման մոտեցումը կարող է լուրջ բաժանումներ առաջացնել հասարակության մեջ՝ նույնիսկ ընտանիքների, հարազատների և ընկերների շրջանակում։
Մանուկյանը նշել է, որ իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ, և նախագիծը չպետք է ընդգրկվի օրակարգում։

Բաց մի թողեք
Մեղրիում կանցկացվի աննախադեպ «ՏԱՐԱԶֆեստ»
Եղիշե Մելիքյանը՝ Մխիթարյանի մասին. Լուսանկար
«Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. Լուսանկարներ