21/04/2026

EU – Armenia

Մարկ Ռյուտեն` Թուրքիայում. ի՞նչ հարցեր կքննարկի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը. Լուսանկար

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն 2026 թվականի ապրիլի 21–22-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։

Ուղևորության ընթացքում նա հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և ազգային պաշտպանության նախարար, գեներալ Յաշար Գյուլերի հետ։

Բացի այդ, դաշինքի գլխավոր քարտուղարը կայցելի պաշտպանական արդյունաբերության օբյեկտ։

«Այցը նվիրված կլինի անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերին, ինչպես նաև Թուրքիա-ՆԱՏՕ փոխգործակցությանը», — նշվում է հաղորդագրության մեջ։