Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակել է Անիտա Օրբանին:
Այս մասին Մադյարը հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ ապագա կառավարության մի շարք առանցքային պաշտոնների վերաբերյալ որոշումներն արդեն կայացված են.
Ֆինանսների նախարար՝ Անդրաշ Կարման,
Էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար՝ Իշտվան Կապիտանյա,
Առողջապահության նախարար՝ Ժոլտ Հեգեդուշ,
Պաշտպանության նախարար՝ Ռոմուլ Ռուսին-Սզենդի,
Շրջակա միջավայրի հարցերով պատասխանատու նախարար՝ Լասլո Գայդոս,
Գյուղատնտեսության և սննդի տնտեսության նախարար՝ Սաբոլչ Բոնա:
Ավելի վաղ Պետեր Մադյարը Facebook-յան իր տեսաուղերձում հայտնել էր, որ նոր կառավարությունը բաղկացած է լինելու 16 նախարարություններից:
![]()

Բաց մի թողեք
Նոր վարչապետը հայտարարել է իր առաջին որոշման մասին
Ուկրաինան ՄՕԿ-ին ասում է, որ ռուս մարզիկների արգելքի վերացումը միայն օգնում է Պուտինին
Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխվի