63 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշ Կարեն Ասլանյանը դարձել է Եվրոպայի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր։
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ասլանյանը 1 րոպեում հաղթել է Մաիրբեկ Սալիմովին և կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին։

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 71 կգ քաշային Գոռ Սահակյանն արծաթե մեդալ է նվաճել երկամարտի 330 կգ արդյունքով:
Պոկում վարժությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը գլխավերևում պահել է 150 կգ կշռող ծանրաձողը և փոքր ոսկե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Սահակյանը մեկ հաջող մոտեցում է կատարել՝ բարձրացնելով 180 կգ-ն: Այս վարժությունում նա երրորդն էր:
Հայաստանի հավաքականի կազմում ավելի վաղ երկամարտի արծաթե մեդալ էին նվաճել նաև Գառնիկ Չոլաքյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը:


Բաց մի թողեք
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
Ինչ որոշում է կայացրել Բագրատ Սրբազանը
«Մորիսս մեր 20 տարվա հեքիաթն է, յուրահատուկ էր, տարբերվող». Մորիս Խումարյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, տուն «վերադարձել» … երեք ամիս անց. Լուսանկարներ