«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը ԿԸՀ ներկայացնելուց հետո դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը հերքեց այն պնդումները, թե ընդդիմադիր ուժերի միջև կա պայմանավորվածություն վարչապետի միասնական թեկնածուի վերաբերյալ։
Նա ընդգծեց, որ նման հարցի շուրջ ոչ քննարկում, ոչ էլ որևէ համաձայնություն չի եղել։ Մինասյանի խոսքով՝ ընդդիմադիր դաշտում չկա նաև ձևավորված պայմանավորվածություն, թե կոնկրետ ով պետք է առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։
Նա նշեց, որ ընդդիմադիր ուժերը յուրաքանչյուրն առաջադրում են իրենց քաղաքական տեսլականը, իսկ վերջնական որոշումը կախված է նրանից, թե ով է ստանում առավել մեծ քաղաքական աջակցություն և դառնում ընդդիմության առաջատար ուժը։
Մինասյանը նաև հավելեց, որ իրենց կողմից չկա անձնական կամ խմբային պնդում՝ անպայման «Հայաստան» դաշինքից պետք է լինի վարչապետի թեկնածուն, և նման մոտեցում երբեք չի ներկայացվել որպես պարտադիր պահանջ. «Ով կլինի առաջատարն ընդդիմադիրներից, նա էլ առաջին հերթին այդ իրավունքը կվաստակի»:

Բաց մի թողեք
Մոսկվայից առաջ Մակրոնի հետ բանակցության համար է Փաշինյանը մեկնել Փարիզ
Ցանկացած փոփոխություն ինքնին դեռ չի նշանակում բարելավում. Հասրաթյան
Դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան՝ սթափության կոչ ու ազդանշան Հայաստանի վերահաս կործանման մասին