Օրերս Բյուրեղավան քաղաքում արձանագրված համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ ներկայումս գտնվում են ստացիոնար բուժման մեջ, հայտնում են համայնքապետարանից։
«Նրանց մեծ մասը բուժումն անցնում է Աբովյանի Ռ. Հարությունյանի անվան բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։

Այսօր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը և քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանն այցելել են բուժկենտրոն՝ տեղում ծանոթանալու հիվանդների առողջական վիճակին։
Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանի ուղեկցությամբ նրանք շրջել են հիվանդասենյակներով, զրուցել հիվանդների հետ և հետաքրքրվել նրանց ինքնազգացողությամբ։
Բուժող բժիշկ-վարակաբան Հրաչուհի Աֆյանը ներկայացրել է հիվանդների ընդհանուր վիճակը՝ նշելով, որ իրականացվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին նրանց վիճակը վերահսկելի է։
Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին՝ ցուցաբերած բարձր մասնագիտական մոտեցման և հոգատար վերաբերմունքի համար, իսկ բուժման մեջ գտնվող մեր բնակիչներին` շուտափույթ ապաքինում»:


Բաց մի թողեք
Ինչ իրավիճակ է Բյուրեղավանում` մասսայական թունավորման դեպքերի հետքերով
Այս միֆը հերքելու և ճիշտ փաստերը ներկայացնելու կարիք կա․ Անահիտ Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասին
«Ժամկետնանց դեղերի վաճառք»․ հսկողություն՝ «Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի մասնաճյուղերում