26/04/2026

EU – Armenia

Ահաբեկչություն Կոլումբիայում. զոհվել է 14 մարդ, կան տուժածներ. Լուսանկար

Կոլումբիայի հարավ-արևմուտքում գտնվող Պանամերիկյան մայրուղու վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 14 մարդ:

Վիրավորվել է ավելի քան 38 մարդ, այդ թվում՝ հինգ անչափահաս:

Կաուկա դեպարտամենտի նահանգապետ Օկտավիո Գուսմանը կոչ է արել կառավարությանը անհապաղ և վճռական գործողություններ ձեռնարկել: Այս մասին նա գրել է սոցիալական ցանցերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Օկտավիո Գուսմանի՝ պայթուցիկ սարքը պայթեցվել է, երբ շատ մարդիկ գտնվում էին մայրուղու վրա: Նահանգապետը ընդգծել է, որ տարածաշրջանում ահաբեկչական ակտիվության կտրուկ աճ է գրանցվել: Մի քանի ժամվա ընթացքում հարձակումներ և բախումներ են գրանցվել նաև Էլ Տամբո, Կալոտո, Պոպայան, Գուաչենե, Մերկադերես և Միրանդա քաղաքներում:

Ըստ Caracol թերթի՝ ահաբեկչական հարձակումների շարքի համար պատասխանատու է «Խայմե Մարտինես» խումբը: