Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները «Ֆեմ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Մուշ թաղամաս 160) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից։
Ըստ ՍԱՏՄ-ի՝ հետազոտության արդյունքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։
«Այսպես․ փորձաքննության ներկայացված «Հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ֆեմ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:
Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Ե՞րբ կթանկանա ՀՀ-ին տրվող գազի գինը․ Կրեմլի պարզաբանումը
Հայ գյուղացու աճեցրած 100.000 ծաղիկներ փչանում են ջերմոցներում ամեն օր․ Նարեկ Կարապետյան․ Տեսանյութ
Մեծ արհավիրք է Հայաստան մտնում