Ռուսաստանը էներգետիկ ռեսուրսների հուսալի մատակարար է, հատկապես իր գործընկերների համար։
Սակայն, գազի արտոնյալ գինը, որը սահմանվել է Երևանի համար, կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմունքներով, եթե Հայաստանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ ռուսական գազի և ռուսական էներգիայի համար կա շատ, շատ գրավիչ, ավելին, քան արտոնյալ գին։ Սա իսկապես ճիշտ է. Ռուսաստանը մնում է հուսալի և պատասխանատու էներգակիրների մատակարար բոլոր երկրների, և հատկապես իր ամենամոտ դաշնակիցների և գործընկերների համար», – ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ «նման ռեժիմ անհնար է այլ ինտեգրացիոն խմբերի մասնակիցների համար»՝ նկատի ունենալով «իհարկե, Եվրոպական Միությունը»։
«Այնտեղ գնագոյացումը բոլորովին այլ է՝ այն հիմնված է շուկայականի վրա։ Մեր ընկերները Երևանում լավ գիտակցում են դա», – եզրափակել է նա։

Բաց մի թողեք
Զրույց մրցունակ, ցածր ածխածնային եվրոպական տնտեսության կառուցման մասին. Տեսանյութ
Եվրոպական ֆոնդային բորսաները պայքարում են Ուոլ Սթրիթի բանկերի դեմ առևտրի ապագայի համար
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված. Լուսանկար