Նորապատ գյուղի գերեզմանատանը վիճաբանություն է եղել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավոր:
ՆԳՆ ոստիկանությունից ներկայացրել են դեպքի վերաբերյալ նախնական տեղեկություններ:
«Մայիսի 26-ին՝ ժամը 11։37-ին, շտապօգնությունից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գերեզմանատանը վնասվածքներով անձինք կան։
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը նշված վայրում պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել 63-ամյա կնոջը։ Դրանից հետո 63-ամյա կնոջ որդին իր անունով հաշվառված որսորդական զենքով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 3 անձ մահացել է։
Դեպքից հետո կրակոցներ արձակած Նորապատի 38-ամյա բնակիչը ներկայացել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, խոստովանել կատարածը և իրավապահներին հանձնել զենքը։
Դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաց մի թողեք
Երևանում հնչել են կրակոցներ․ վիրավորներ կան. Լուսանկար
Փաշինյանը հայցեր է ներկայացրել Սոֆիա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ
Խուլիգանության դեպք՝ Երևանում, մի խումբ անձինք դիմել են փախուստի, 2 կասկածյալներ ձերբակալվել են