29/05/2026

EU – Armenia

Մհեր Գրիգորյանն ամեն ինչ հասկանում է․ ի՞նչ է ասել Պուտինի օգնականը

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին բնութագրել է որպես գործնական մարդ, ով ամեն ինչ հասկանում է։

Հիշեցնենք, Աստանայում այսօր տեղի է ունեցել ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին ․ հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է փոխվարչապետ Գրիգորյանը։

«Կարծում եմ՝ նա դրական, նորմալ, խելացի մարդ է։ Նա ամեն ինչ հիանալի հասկանում է», – ասել է Ուշակովը։

Հայկական կողմը Աստանայում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպում չի խնդրել։

«Ոչ, առանձին քննարկում նախատեսված չէ։ Եվ որևէ խնդրանք չի ներկայացվել», – լրագրողներին ասել է Ուշակովը՝ հարցին, թե արդյոք հայկական կողմը առանձին հանդիպում է խնդրել ռուսական կողմի հետ։

Ուշակովի խոսքով՝ ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների հայտարարությունը փոխանցվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

Հիշեցնենք, այսօր Աստանայում տեղի է ունենում ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Եվրոպական Միության հետ ինտեգրման ուղղությամբ Երևանի ծրագրերն անվանել է Հայաստանի ինքնիշխան իրավունքը։

«Եվրոպական Միության ուղղությամբ շարժվելով, որը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների աշվին», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Նրա խոսքով, ԵՄ-ին մերձենալու հետ մեկտեղ, Հայաստանը վաղ թե ուշ կհայտնվի այնպիսի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն Եվրասիական տնտեսական միության նորմերին։