Պենտագոնում չեն բացառում, որ կարող են դուրս բերել իրենց զորքերը Մերձավոր-Արեւելյան որոշ բազաներից, որոնք տուժել են Իրանի դեմ պատերազմի ընթացքում։
Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը՝ լրագրողների հետ Սինգապուրի ամերիկյան դեսպանատանը ուենցած հանդիպման ժամանակ։
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները դիտարկում է ռեգիոնում որոշ վնասված բազաների վերականգնումից հրաժարվելու տարբերակը, նախարար Հեգսեթը ասել է, որ այդ հարցով որոշում կայացնելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հիմնվելով այն բանի վրա, թե որ ուղղությամբ է նպատակահարմար առաջ գնալ։ Ներկա փուլում, ըստ Հեգսեթի, ամերիկյան զորքերը իրենց տեղակայման վայրերում են եւ պատրաստ են հարկ եղած դեպքում «մտնել գործի» մեջ։
Նա նաեւ վստահություն է հայտնել, որ Իրանը կհրաժարվի իր միջուկային հավակնությունների՝ ԱՄՆ հետ բանակցությունների ընթացքում։

Բաց մի թողեք
PSOE-ի իրավական փոթորիկը. Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի դեմ ինը գործ է հարուցվել
Ռուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինային, Կիևը հարվածել է նավթավերամշակման գործարանին
Հունիսի 7-ի ընտրություններն ավելին են, քան զուտ հայաստանյան լինելը, համաշխարհային մեծ ինտրիգ կա․ Forbes