Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով:
Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին Իտալիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով։
Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության վրա։
Բարձր ենք գնահատում մեր պետությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում։
Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Լիահույս եմ, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ Հայաստան-Իտալիա հարաբերությունները կշարունակեն առավել ամրապնդվել ու ընդլայնվել՝ ձեռք բերելով նոր որակ և բովանդակություն։
Վերստին շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց»։


Բաց մի թողեք
Կշարունակենք աջակցել ՀՀ-ին․ ԵՄ-ն դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները
Գուրգեն Արսենյանի «արձակուրդը» ընդհատվել է, շտապ վերադարձել է Մոսկվա
Հյուրընկալվել եմ «Երեկոն Շանթում» հաղորդմանը, որը կցուցադրվի հունիսի 3-ին՝ 22:40-ին. Փաշինյան