Այս մասին ասել է Լյուքսեմբուրգից եվրապատգամավոր Ֆերնան Կարտհայզերը։
«Թեև Հայաստանը մեծ համակրանք է վայելում ԵՄ-ում, և պաշտոնական հարաբերությունները շարունակում են խորանալ, անդամակցության հարցը նախկինի պես ավելի շատ տեսական բնույթ է կրում։
Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և բարդ հարաբերությունները հարևաններից գոնե մեկի հետ, նման թեկնածությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում», – ասել է նա։
Եվրոպացի գործչի խոսքով՝ ներկայում ԵՄ-ն կենտրոնացած է Արևմտյան Բալկանների թեկնածու երկրների, ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության հեռանկարների հետ կապված հարցերի վրա։
Նրա կարծիքով, այս փուլում ավելի իրատեսական է ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության հետագա ընդլայնումը։ Խոսքը երկրի տնտեսական զարգացմանը աջակցելու, բնակչության կենսամակարդակը բարելավելու և մշակութային կապերն ամրապնդելու մասին է։
Կարտհայզերը հավելել է, որ Հայաստանը կարող է հետաքրքրություն ներկայացնել ԵՄ-ի համար և որպես արտաքին քաղաքականության գործընկեր, մասնավորապես՝ Իրանի հետ երկարատև հարաբերությունների շնորհիվ։


Բաց մի թողեք
Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել
Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթգծի շահագործման, ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքները ԵՄ-ում վաճառելու մասին
Գիշերվա ընթացքում ռուսական հրթիռները ցնցեցին Ուկրաինան՝ սպանելով առնվազն 11 մարդու. Լուսանկարներ