02/06/2026

EU – Armenia

Երևանում բազմաբնակարանային շենքի 4-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել ու մաhացել․ Լուսանկար

Այսօր՝ հունիսի 2-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար բազմաբնակարանային շենքում։

Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի 14/1 նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ։

Իրավապահները պարզել են, որ մահացածը նշված շինհրապարակում աշխատող՝ Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Սարգիս Ս.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, էլիտար կառուցվող շենքի 4-րդ հարկից վայր է ընկել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կառուցվող էլիտար շենքում բացակայում էր ցուցանակը, թե ով է կառուցապատողը, ով է պատվիրատուն, երբ է սկսվել և երբ է ավարտվելու շինարարությունը, մինչդեռ օրենքի պահանջն է, որ ցուցանակը պետք է լինի։

Այսօր սա երկրորդ դեպքն է, երբ նոր կառուցվող շենքի շինհրապարակում ողբերգական դեպք է տեղի ունենում։

Blog Image