Հունիսի 10-ին Թուրքիայի նախագահի հրավերով Անկարա է մեկնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ըստ թուրքական աղբյուրների, նրա այցի ընթացքում քննարկվելու է երկկողմ գործակցությունը խորացնելու հետ կաված հարցերի շրջանակ:
Նշվում է, որ խոսելու են նաեւ ռեգիոնալ եւ միջազգային նշանակության հարցերի մասին: Թուրքիան արդեն ամիսներ է, չի կարողանում Մոսկվայից ստանալ Պուտինի այցի հստակեցում ու հավանություն:
Բառացիորեն օրեր առաջ Պեսկովը հայտարարեց, թե ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպում իհարկե կլինի եւ մոտ ապագայում, երբ լինի դրա հնարավորությունը: Ռուսաստանը չի մերժում, բայց չի էլ հաստատում: Թե ինչ չեն կարողանում համաձայնեցնել Պուտինն ու Էրդողանը, միարժեք ասել բարդ է, բայց կասկածից վեր է, որ խնդիրը նրանց աշխատանքի ժամանակացույցը չէ: Նախկինում կարծես թե չէին լինում ամիսներ տեւող այդպիսի դժվարություններ:
Փոխարենը, ի տարբերություն Պուտին-Էրդողան ձեւաչափի, բավականին հանդարտ ու հաջող ընթանում է Պուտին-Ալիեւ գործակցությունն ու պայմանավորվածությունները: Դրանց հանդեպ հերթական շռայլ խոսքերը Պուտինը հնչեցրեց օրեր առռաջ՝ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում, խոսելով Հյուսիս-հարավ գեոքաղաքական եւ գեոտնտեսական երթուղու մասին, արձաննագրելով դրանում Ադրբեջանի կարեւոր դերը:
Չստանալով Պուտինի համաձայնությունը, Էրդողանն ըստ ամենայնի հրավիրելով Ալիեւին, փորձելու է հասկանալ, թե ինչպես եւ ինչո՞ւ է իր ու Պուտինի «քիմիան» անցել Պուտին-Ալիեւ «դաշտ»:

Բաց մի թողեք
Կրեմլը լսել է Փաշինյանի հայտարարությունները․ Պեսկովը մի շարք հարցերից է խոսել
Մենք էլ ձեր սրբությանը կկպնենք` ФСБ-ի գործակալներին. Իոաննիսյան. Մանկապարտեզ
Ինչ-որ Նիկոլ Փաշինյան վտանգի տակ է դրել ՌԴ-ի հետ հարաբերությունները․Մեդվեդևն էլի քննադատել է