Ռուսաստանը կողջունի Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև հնարավորինս սերտ մերձեցումը, սակայն դա կախված է հենց Բաքվից։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք կցանկանայինք տեսնել Ադրբեջանի մերձեցումը Եվրասիական տնտեսական միության հետ։ Եվ որքանով է հնարավոր այս մերձեցումը։ Մենք կողջունենք հնարավորինս սերտ մերձեցումը, սակայն դա կախված է մեր ադրբեջանցի գործընկերներից. նրանց վերաբերմունքն ամենակարևորն է», – ասել է Գալուզինը ՊՄՏՖ-ի շրջանակներում։
Հատկանշական է, որ նման հայտարարություն հնչում է ԵԱՏՄ-ի հետ կապված ՀՀ ներկայիս իշխանությունների հասցեին ՌԴ բարձրագույն ղեկավարության կողմից վերջին շրջանում պարբերաբար հնչող սուր քննադատության ֆոնին։ Հավելենք, որ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ։

Բաց մի թողեք
Փաշինյանի աներձագ, Աննա Հակոբյանի եղբայրը նոր պաշտոն ունի
Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից, Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ
Քննիչ հանձնաժողո՞վ կձևավորվի