Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
ժամը 15:40-ի սահմաններում «Porsche Macan» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղուց դեպի Աշտարակի խճուղի՝ Դավթաշեն ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, բախվել ցուցանակին ու երկաթե էլեկտրասյանը և հայտնվել կանաչ գոտում։
Վթարի հետևանքով մեկ հոգի տուժել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Բախման հետևանքով ճանապարհաեզրին տեղադրված ցուցանակը կոտրվել է, իսկ երկաթե էլեկտրասյունը՝ տապալվել։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Ներարկում են կատարել օգտագործված ասեղով․ վարակվել է ինֆեկցիայով․ սկանդալ Բաքվում
Զինծառայող է մահացել. ՔԿ
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը