Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 21 կմ հատվածում, «Պոլկովնիկի մոտ» ռեստորանի հարևանությամբ Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Գեորգի Մ․-ի վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը քաղաքացիների օգնությամբ կարողացել է նախ կանխել, ապա մարել ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ալբերտ Հովհաննիսյանը և Մխիթար Հովհաննիսյանը։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։


Բաց մի թողեք
Ավինյանը բորբոքվել է մարզային տրանսպորտի հարցից
50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել
Միայնակ մոր թոշակը 10 հազարով բարձրացրել են` նպաստից զրկել. Լուսանկար