«Կարծում եմ, կարողացանք հասցնել ժողովրդին, որ խոսքը վերաբերում է ճակատագրական ընտրության մասին։ Ես քիչ առաջ քվեարկեցի, որ խելագար Հայաստանը փոխարինենք խելամիտ Հայաստանով»,- ասաց ՀԱԿ կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով, ինքը քվեարկել է այն բանի համար, որ գերտերությունները Հայաստանում չպատերազմեն, Հայաստանը չվերածեն ավերակների, եթե մրցակցում են, ապա դա անեն ներդրումներով, քվեարկեցի այն Հայաստանի համար, որը թույլ կտա Հայաստանը վերածել տեխնոլոգիական դրախտի, ինչը թույկ կտա արմատախալի անել աղքատությունը։
«Ես քվեարկեցի այն Հայաստանի համար, որում արմատախիլ է արված թմրամոլության, խաղամոլության խրախուսման այսօրվա պետական համակարգը։ Ես քվեարկել եմ մի Հայաստանի համար, որտեղ վերջապես կհարգվեն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, չեն հետապնդի ու բանտեր չեն նետի հոգևորականներին, քահանաներին, մի երկրի համար, որի ղեկավարը խուլիգան չի, պարկեշտ մարդ է, որը հարգում է օրենքը»,-ասաց Զուրաբյանը։
Լրագրողները ՀԱԿ ներկայացուցչից հետաքրքրվեց ընդդիմադիր ուժերի նկատամամբ իրականացվող հետապնդումների, ձերբակալությունների մասին. «Եթե դու ընտրության օրը զբաղված ես ընդդիմադիրների երբակալություններով, ընդ որում դա 1-2 դեպք չէ, զանգվածային բնույթ է կրում, դա ի՞նչ է նշանակում, խուճապը էլ ո՞նց է լինում։ Ես կարծում եմ, որ սա մարտահրավեր է մեզ համար, հայ ժողովուրդը կանգնած է մի խնդրի առաջ, որ պետք է ապահովի սեփական երկիրը կառավարելու իր իրավունքը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից սա մարտահրավեր է, որ ինքը նետում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, ինքը ցանկանում է բացել բռնապետության դուռը։ Մենք պետք է թույլ չտանք, որ բռնապետությունը բույն դնի Հայաստանում»։

Բաց մի թողեք
Սամվել Կարապետյանն ընտրում է. Տեսանյութ
Ժողովուրդը ինչ որոշի՝ ես կընդունեմ. Նիկոլ Փաշինյանը քվեարկել է
Քվեարկել եմ հանուն վերակառուցվող Հայաստանի․ Նարեկ Կարապետյան