08/06/2026

EU – Armenia

Ողբերգական վթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 մարմին

Հունիսի 7-ին՝ ժամը 14։31-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 35 կմ-ին «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 500 մ գլորվելով ձորը, հայտնվել ծառերի մեջ։ Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է 4 դի։

Փրկարարները մեկ այլ տուժածի մարմնական վնասվածքներով մոտ 600 մ տեղափոխել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է։

Փրկարարները դիերը դուրս են բերել ձորից (մոտ 00 մ) և փրկարարական մեքենայով տեղափոխել երթևեկելի հատված (մոտ 2 կմ), այնուհետև՝ մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենաներին։