08/06/2026

EU – Armenia

ՔՊ-ին երկու ձայն է պակասում, ԱԺ-ում մեծամասնություն չունեն

Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ամփոփված արդյունքների, ինչպես նաև մի շարք հաշվարկների և բանաձևերի կիրառման արդյունքում (ազգային փոքրամասնությունների մանդատների բաշխում, ձայների փոշիացում) Ազգային ժողովի մանդատային պատկերը հետևյալն է․

61 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը,

28 մանդատ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին,

11 մանդատ՝ «Հայաստան» դաշինքին և

5 մանդատ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։

4 ամենամեծ ազգային փոքրամասնությունները 4 մանդատներից երեքը բաժին են հասնում «Քաղաքացիական պայմանագրին», մեկը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին եւ նրա մանդատները դառնում են 28:

Սա նշանակում է, որ ՔՊ-ն ոչ միայն սահմանադրական մեծմասնություն չունի, այլ 2/3-րդ, որը պահանջվում է, դիցուք, Գլխավոր դատախազ, ԲԴԽ անդամ, Վճռաբեկի նախագահ եւ մի քանի այլ պաշտոնի ընտրության համար, ՔՊ-ին երկու ձայն է պակասում, եթե իհարկե առաջիկա օրերին մարդագողությամբ ընդդիմադիրներից չհամալրի։