Այս պահի դրությամբ արդեն հայտնի են քվեարկության նախնական արդյունքները:
Թեև նրանք որոշակի հիասթափություն են առաջացրել, կարևոր է արձանագրել, որ իշխող վարչախումբը երկրի մասշտաբով այս անգամ այլևս քաղաքացիների ձայների բացարձակ մեծամասնություն չի ստացել, հստակ պարտվել է Երևանում, և ԱԺ-ում էլ զրկվելու է սահմանադրական մեծամասնությունից, ինչը կրիտիկական է սեփական թուրքամետ քաղաքական կուրսը շարունակելու համար:
Ընդ որում սա համատարած ադմինիստրատիվ ճնշման, հարյուրավոր մարդկանց ձերբակալությունների, սարսափի և ահաբեկման պայմաններում:
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք դեմ քվեարկեցին թուրքահաճո ուժերին, և ցույց տվեցին, որ վարչախումբը այլևս լեգիտիմություն չունի իր այդ կուրսն անարգել շարունակելու:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «ՀայաՔվե» իմ պայքարի ընկերներին, համախոհներին և աջակիցներին, որոնք շարունակաբար եղել են պայքարի առաջնագծում, չեն կոտրվել ճնշումների տակ, և համոզված եմ՝ շարունակելու են պայքարը մեր երկրի արժանապատիվ ապագայի համար:
Նաև շնորհակալ եմ «Ուժեղ Հայաստան»-ի մեր գործընկերներին, որոնց հետ մենք միասին կարևոր ճանապարհ անցանք: Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին!
Ավետիք Չալաբյան; Հայաքվե

Բաց մի թողեք
ԱՊՀ դիտորդական առաքելությունը խախտում չի հայտնաբերել. Լուսանկար
Հորդորում եմ ընդդիմության ներկայացուցիչներին շտապողական ասուլիսներ չհրավիրել
Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանgшնք են գործել. Զուրաբյան