Վերոնիկա Զոնաբենդը` Ռուբեն Վարդանյանի կինը շնորհակալական նամակ է հղել իրենց աջակցողներին:
Սիրելի՛ բարեկամներ,
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում այս դժվարին ժամանակահատվածում ձեր համերաշխության, կարեկցանքի և անսասան աջակցության համար։

Մայիսի 25-ին՝ Ռուբենի ծննդյան օրը, ձեր հղած ուղերձները, աղոթքները, աջակցության հրապարակային խոսքերն ու բարի արարքները ուժի և հույսի մեծ աղբյուր են դարձել ընտանիքի համար։ Անորոշության պահերին այն գիտակցումը, որ բազմաթիվ մարդիկ կանգնած են մեր կողքին, մեծ մխիթարություն է մեզ համար։
Մենք անչափ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը, UWC Դիլիջանին և Տաթևի մանկական խաղահրապարակին։ Յուրաքանչյուր ներդրում, անկախ չափից, հոգատարության և մարդկայնության հզոր ուղերձ է։
Մեր ընտանիքն անկեղծորեն հուզված է ընկերների, գործընկերների և աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մարդկանց կողմից ցուցաբերված աջակցությունից։ Ձեր համերաշխությունը հիշեցնում է մեզ, որ կարեկցանքն ու մարդկային արժանապատվությունը վեր են ամեն ինչից։
Երախտագիտությամբ՝
Վերոնիկա, Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անունից

Բաց մի թողեք
«Կարենս բարության մարմնացում էր». Կարեն Ավագյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին՝ Մարտակերտի և Մարտունու միջանկյալ հատվածում. Լուսանկար
Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ. Լուսանկար
Կարեն Բենիամինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից. Լուսանկար