Ֆրանսիայի Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատը, օրինականացրել է էֆթանազիան։ Համապատասխան օրինագծի քվեարկությունը անցել է 291 կողմ 241 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Համաձայն ընդունված օրենքի նախագծի, էֆթանազիայի իրավունք կստանան այն չափահաս Ֆրանսիայի քաղաքացիները, ովքեր տառապում են վերջին ստադիաների անբուժելի ծանր հիվանդություններով։ Պարտադիր պայման է համարվում այն, որ պացիենտի ֆիզիկական կամ հոգեկան/հոգեբանական տառապանքներն ու ցավը հնարավոր չէ մեղմել բուժման եղանակներով։
Մարդը, ով որոշում է կայացրել էֆթանազիայի՝ ինքնակամ մեռնելու, պետք է նախ ստանա մասնագիտական բժշկական հանձնաժողովի թույլտվությունը։ Ապա՝ ստանալու է հավելյալ ժամկետ, որի ընթացքում կարող է փոխել որոշումը։ Եթե որոշումը չի փոխվում, ապա էֆթանազիայի որոշում կայացրած անձն ինքն է իրեն կատարելու մահացու ներարկումը։
Բժիշկը կամ բուժքույրը կարող են ներարկում կատարել այն դեպքում, եթե պացիենտը ի վիճակի չէ դա անել։ Ֆրանսիան տասնմեկերորդ երկիրն է աշխարհում, որն օրինականացրել է էֆթանազիան։ Օրնականացրել են նաեւ՝ Նիդերլանդները, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան եւ Իսպանիան՝ Եվրոպայում։

Բաց մի թողեք
Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան․ բժիշկ, ով մարդկանց վերադարձնում էր ոչ միայն տեսողությունը, այլև կյանքի լույսը
Ալեքսանդր Մալայանի անվան Տեսողության վերականգնման կենտրոնի հիմնադիր – տնօրեն Զառա Մալայանը՝ ընտանեկան ժառանգության, նոր բժշկական կենտրոնի գաղափարի և հիվանդակենտրոն մոտեցման մասին
Դեպքից 1 շաբաթ անց 90-ամյա տղամարդը կյանքից հեռացել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում