Իրանի ԱԳՆ-ն Միացյալ Նահանգներին մեղադրել է դիվանագիտական գործընթացը խափանելու մեջ։
«Իրանի ժողովուրդը, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային հանրությունը հստակ տեսնում են, թե ինչպես են ԱՄՆ իշխող շրջանակները տարվա ընթացքում երրորդ անգամ բանակցային գործընթացին զուգահեռ բացահայտորեն դավաճանում դիվանագիտությանը։ Այս անգամ նրանք անտեսեցին անգամ 14 կետից բաղկացած հուշագրի տակ սեփական ստորագրությունը՝ դատարկ պատրվակներով խախտելով դրա դրույթները ստորագրումից ընդամենը 20 օր անց, և կրկին բորբոքեցին պատերազմի ու թշնամանքի կրակը Իրանի մեծ ժողովրդի դեմ», – ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Իրանի ԱԳՆ-ում նաև հիշեցրել են, որ ԱՄՆ-ն ուժեղացրել է ռազմական հարվածները երկրի տարածքին՝ միաժամանակ մտցնելով ծովային շրջափակում և հարձակվելով մի շարք քաղաքացիական օբյեկտների վրա: Գերատեսչությունում ընգծել են, որ դրանք ռազմական հանցագործություններ են։ Բացի այդ, իրանական կողմը կրկին կոչ է արել Պարսից ծոցի երկրներին «շտապ արգելել» Միացյալ Նահանգների կողմից իրենց տարածքների և ենթակառուցվածքների օգտագործումը Իրանին հարվածներ հասցնելու համար:
Թեհրանում կարծում են, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանում հակամարտության հետագա սրացումը կանխելու համար:
ԱՄՆ զինված ուժերը «խոշոր» պարտություն են հասցնում Իրանին, և այդ գործողությունների արդյունքները շուտով տեսանելի կլինեն, այս մասին ամերիկացի առաջնորդն ասել է ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում։
«Մենք հաղթանակ ենք տարել Վենեսուելայում։ Եվ հիմա նրանք մեզ հետ աշխատում են միլիոնավոր բարել նավթ արտադրելու համար։ Մենք նաև շատ խոշոր հաղթանակ ենք տանում Իրանում, և դուք շատ շուտով կտեսնեք այս աշխատանքի պտուղները», – ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ ԱՄՆ ուժերը «հաջողությամբ ավարտել են» Իրանի վրա հարվածների ևս մեկ շարք։
«ԱՄՆ կործանիչները, անօդաչու թռչող սարքերը և ռազմանավերը օգտագործել են ճշգրիտ կառավարվող զինամթերք՝ հարվածելով Իրանի տասնյակ ռազմական թիրախների, այդ թվում՝ ափամերձ հետախուզության և հակաօդային պաշտպանության օբյեկտների, ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքների և ծովային ակտիվների։
Սա վեցերորդ գիշերն էր, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին», – ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ընդգծում է, որ «Գլխավոր հրամանատարի հրահանգով CENTCOM ուժերը շարունակում են քայքայել Իրանի ռազմական կարողությունները և պատասխանատու են համարում Իրանին առևտրային նավերի վրա վերջին հարձակումների համար»։
Պակիստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել ավարտել ռազմական գործողությունները և վերսկսել վիճահարույց հարցերի լուծման շուրջ բանակցությունները:
«Հակամարտությունն անհրաժեշտ է լուծել բանակցությունների սեղանի շուրջ: Պակիստանը կշարունակի կողմերին կոչ անել դադարեցնել բռնությունը և վերսկսել տեխնիկական բանակցությունները՝ փոխըմբռնման հուշագրին համապատասխան»,- նշել են Պակիստանի ԱԳՆ-ից:
Հիշեցնենք, որ արդեն հինգ օր է՝ ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները:

Բաց մի թողեք
Ուկրաինայի խորհրդարանը աջակցում է նոր ռազմական կաբինետին՝ պաշտպանության նախարարի պաշտոնանկության շուրջ սկանդալի ֆոնին
Պաշտոնը ստանձնելուց երկու ժամ անց ես մահափորձի թիրախ դարձա․ ԱՄՆ ֆինանսների նախարար. Լուսանկար
Ուկրաինան Ղրիմում ոչնչացրել է ռուսական Սու-24 ռմբակոծիչ