17/07/2026

EU – Armenia

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Շվեյցարիայի Բիլ քաղաքում շախմատի Biel Chess Festival 2026 շրջանային մրցաշարի Masters խմբում անցկացվել է արագ շախմատի մրցաշար։

6 գրոսմայստերների պայքարում հաղթող է դարձել Լևոն Արոնյանը (ԱՄՆ), որը 10 հնարավորից վաստակել է 9 միավոր, ադրբեջանցի Այդին Սուլեյմանլին 6 միավորով գրավել է երկրորդ տեղը։

Մասնակիցները կմրցեն նաև դասական և կայծակնային շախմատի ձևաչափերով, և հաղթողը կորոշվի երեք մրցաշարերի արդյունքների գումարով: