«Համահայկական ազգային պետականություն կուսակցության նախագահ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Վարդանյանին բիրտ ուժի կիրառմամբ հունիսի 19-ին երեկոյան բերման են ենթարկել եւ տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ. Նա անժամկետ հացադուլ է հայտարարել:
«Իրավունք» թերթը գրում է. Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դեռեւս 2 տարի առաջ «Նորք-Մարաշ» խմբի գործով ՀԱՊ կուսակցության նախագահ Ա.Վարդանյանին մեղավոր էր ճանաչել՝ դատապարտելով ազատազրկման՝ 13 տարի ժամկետով, հաշվակցելով նախաքննության եւ դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը, վերջնական պատիժ սահմանվել էր 9 տարին։
Գործը հասել էր Վերաքննիչ դատարան, ապա բողոքարկվել Վճռաբեկում: Սակայն, հունիսի 18-ին որոշում է կայացվել վարույթ չընդունել բողոքը, հենց նույն օրը գործը վերադարձվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան ու, առանց որեւէ ծանուցման` հունիսի 19-ին Ա.Վարդանյանին ոստիկանությունն առեւանգել է՝ «Ռիո մոլի» առջեւից:
Ընդ որում՝ «Իրավունք»-ի տեղեկություններով՝ նա եղել է կնոջ հետ. քաղաքացիական հագուստով մոտ 10 անձինք ուղղակի հարձակվել են ու տարել Ա.Վարդանյանին, իսկ կինը վայր է ընկել՝ ստանալով վնասվածքներ»:
Բաց մի թողեք
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն
ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան