Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանի հոբելյանական երեկոն, որը նվիրված էր նրա ծննդյան 75-ամյակին։
«Այս տղան ծնվել է մեր ժանրի համար»,- ժամանակին դերասանի մասին ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի կատակերգակ Կարպ Խաչվանքյանը։
Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո Բորիս Պեպանյանը շուրջ 53 տարի շարունակ աշխատում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ 1972 թվականից նա հանդիսանում է թատրոնի մշտական դերասանական կազմի անդամ։ Բազմաթիվ բեմադրություններում նրա կերպարները դարձել են հանդիսատեսի սիրելի դերասանական աշխատանքներից։

Բացի թատերական գործունեությունից, Պեպանյանը նկարահանվել է «Հայֆիլմ» և «Լենֆիլմ» կինոստուդիաներում, հանդես է եկել հեռուստաթատրոնում և վարել է գրական հաղորդումներ դպրոցականների համար։ Նա թատրոնի առաջատար դերասաններից մեկն է, պարգևատրվել է մի շարք պատվավոր մրցանակներով։
Արտիստի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ընթացքում ցուցադրվեց դերասանի կենսագրությանն ու ստեղծագործական ուղուն նվիրված ֆիլմ։ Դերասանի գործընկերները հանդես եկան երաժշտական և հումորային համարներով՝ շնորհավորելով վաստակավոր արտիստին։

Բորիս Պեպանյանը թատերարվեստին մատուցած նշանակալի ծառայությունների և հոբելյանի առթիվ պարգևատրվեց ՀՀ ԿԳՄՍ և ՀԹԳՄ Ոսկե մեդալներով։ Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանը հոբելյարին հանձնեց նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի առաջին պատվո մեդալը, որն օրերս է թողարկվել:
Երեկոյի ավարտին Բորիս Պեպանյանը շնորհակալություն հայտնեց թատրոնի ղեկավարությանը, գործընկերներին և, իհարկե, հանդիսատեսին՝ ընդգծելով, որ առանց նրանց արտիստի կյանքն առ ոչինչ է:







Բաց մի թողեք
Queen-ի նախկինում չթողարկված Սուրբ Ծննդյան «Not For Sale (Polar Bear)» երգը․ Տեսանյութ
Էդուարդ Թոփչյան. «Հրաշալի աշխատանք է արվել «Պրիմավերա» հիմնադրամի կողմից՝ Ելենա Յակովլևայի գլխավորությամբ». Լուսանկարներ
Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է․ ներկայացվել են ոլորտում իրականացված ծրագրերը