Նոյեմբերի 19 ը նշվում է կին ձեռներեցների միջազգային օրը․Այն համաշխարհային շարժում է, որին մասնակցում է ավելի քան 150 երկիր: Շարժման նպատակն է խրախուսել, աջակցել և տոնել այս օրն ամբողջ աշխարհում:
«Գլխավոր կանայք», այսպես էր կոչվում օրեր առաջ «Էյ Էյ Դի Փրոջեքթ» PR Media մարքեթինգային ընկերության և Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացման ՀԿ -ի այս տարվա մրցանակաբաշխության խորագիրը։

Գործարարության ոլորտում ակնառու հաջողությունների հասած, բիզնեսում իրենց որույն տեղը գտած և իրենց համարձակ գաղափարները կյանքի կոչած կանայք մրցանակներ ստացան տարբեր անվանակարգերում։
Միջոցառումը ազդարարվեց բիզնես ընթրիքով։
Կանանց գործարարությանն առնչվող, նրանց էներգետիկայի, խոչընդոտերի և այլ թեմաներով ու հետաքրիր զեկույցներով հանդես եկան բիզնես -փորձագետ «Manassian Consulting Group բիզնես կրթական եւ խորհրդատվական կենտրոնի հիմնադիր, Հայկ Մանասյանը իսկ կին գործատուների առջև ծառացած տնտեսական մարտահրավերներին անդրադաձրավ Գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։
Ի դեպ մրցանակակիր կանանցից 4-ը՝ հանդիսանում էին միության անդամներ։ Վաճառվող արտադրանքի, ծառայության գրավիչ բովանդակության ստեղծման, Copywriting-ի կարևորության մասին անդրադարձ արեց «Բանակցությունների և Copywriting-ի ակադեմիայի հիմնադիր Ռուբեն Կարոյանը․
Բիզնես նեթվորքինգի արդյունքում, մի քանի կին ձեռներեցներ բանախոսների կողմից ևս մրցանակների արժանացան․
Նշենք, որ մրցանակակիրները ամենատարբեր ոլորտներ էին ներկայացնում՝ տակտիկական կոշիկների արտադրություն, դեղատնային ցանց, հաշվապահական և փաստաբանական ծառայություններ, կոսմետիկա և զարդեր, հագուստ – սրաների ցանցեր, բիզնես էթիկայի ոլորտ, դիզայն, տորթի արտադրություն և այլն։

Հրավիրված էին նաև հանրության շրջանում հայտնիություն վայելող կին բլոգերներ, ինֆլուենսերներ, որոնց տարիների աշխատանքը և հետաքրքիր ու գրագետ բովանդակության ստեղծումը ևս աննկատ չմնացին․
Երեկոյի ընթացքում հրավիրված «Շիրազ Ֆոլկ բենդ» խմբի տղաները, ովքեր Գյումրուց էին ժամանել ևս շնորհավորեցին կին ձեռներեցներին և հանդես եկան գեղեցիկ կատարումներով․






Բաց մի թողեք
ՀԷՑ-ում պարգևավճարների համար հատկացվել է 305.6 մլն դրամ
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով
Մորուքավոր նվեր տվողի ճանապարհորդությունը․ Համաշխարհային շուկաները տարին փակում են զգուշավոր նոտայով