Ստոմատոլոգ, բժշկուհի, Էրեբունի ԲԿ-ին առընթեր Հայ – ամերիկյան բժշկական քոլեջի և Մեհրաբյանի անվան բժշկական կրթահամալիրի դասախոս Քրիստինա Ավագյանի Ամանորյա ու սուրբծննդյան շնորհավորական մաղթանքները․
Սիրելի պացիենտներ, քաղաքացիներ ու գործընկերներ շնորհավորում եմ ձեզ՝ բոլորիդ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Ամփոփելով իրագործված ծրագրերը՝ վստահ քայլերով շարժվում ենք առաջ:
Անցնող տարին կարող ենք համարել արդյունավետ, քանի որ մեզ հաջողվեց հաղթահարել բազում մարտահրավերներ, ունեցանք վերելքներ, որոնց շնորհիվ կրկնապատկվում է փորձը, ավելի է ամրապնդվում մեր դիրքը՝ մոտեցնելով մեզ համընդհանուր նպատակին՝ այն է բժշկության և կրթության համար ապահովել լավագույն որակը, պայմաններն ու հնարավորությունները:
Թող գալիք տարում իրագործվեն բոլոր նպատակները, կատարած աշխատանքը լինի առավել արդյունվետ և նպաստի լավագույնս՝թե՛ հատկապես ստոմատոլոգիական գործունեության, թե՛ կրթության ապահովման գործերում։ Մաղթում եմ, որ 2025 թվականը լինի առողջության, խաղաղության և էլ ավելի առաջընթացի տարի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։







Բաց մի թողեք
Եվրախորհրդարանը ԵՄ-ից միջոցներ է խնդրում արտասահմանում ֆինանսավորումների համար
52 բժշկական կենտրոնների տնօրենները հրաժեշտ կտան իրենց պաշտոններին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը