26/12/2025

«чуть ли որպես Պետրոս Մեծ». հյուրերի համար նա Էրմիտաժում «մշակութային այց» է կազմակերպել

Պուտինը, հավանաբար, իր հրավերն ընդունած ԱՊՀ առաջնորդներին Սանկտ Պետերբուրգում ներկայանում է «чуть ли որպես Պետրոս Մեծ». հյուրերի համար նա Էրմիտաժում «մշակութային այց» է կազմակերպել:

Մայամիում ռուս-ամերիկյան բանակցությունների մասին տեղեկատվություններից տպավորություն է, որ ԱՄՆ-ը շարունակում է ճնշում գործադրել, որպեսզի Ուկրաինան լիովին հրաժարվի առնվազն Դոնբասից:

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պուտինի հրավերին չի ներկայացել: Նույն օրն իշխանական minval politika-ն անդրադարձել է «Կրեմլի ուղղակի կամ միջնորդավորված հսկողության ներքո գործող արմատական շրջանակների զեկույցին», որտեղ, պարզվում է, առանձին բաժին նվիրված է Ադրբեջանում էթնիկ փոքրամասնությունների, հատկապես՝ լեզգիների և թալիշների խնդիրներին: Ռուսաստանցի «արմատականները» եզրակացրել են, որ Ադրբեջանը նրանց նկատմամբ «իրականացնում է ուծացման կամ քողարկված բռնատեղայանության քաղաքականություն»:

«Ադրբեջանի հետ հարաբերություններում Մոսկվան հատում է կարմիր գծերը, պատասխանը ցավոտ կլինի»,- գրել է Բաքվի իշխանական լրատվամիջոցը և անդրադարձել ցարական Ռուսաստանի կողմից Կովկասի լեռնականների «ցեղասպանությանը և զանգվածային բռնատեղահանությանը»:

Պատմությունն, իրոք, այդ իրողությունն արձանագրել է: Հարյուր հազարավոր լեռնականներ նախանցյալ դարի երկրորդ կեսին Ռուսական կայսրությունից բռնատեղահանվել են Օսմանյան Թուրքիա: Բաքվի լրատվամիջոցը հիշեցնում է նաև 1830-ական թվականներին Ղուբայում և Սամուր գետի հովտում ցարական իշխանությունների դեմ լեզգիների զինված ապստամբությունը, որ դաժանորեն ճնշվել է:

«Ազգային խնդիրների հարցում Ռուսաստանի դեմ Ադրբեջանի հակափաստարկներն ավելի ուժեղ և հիմնավոր են»,- արձանագրել է ադրբեջանցի հեղինակը և հույս հայտնել, որ «Մոսկվայում գերակայություն կունենան ոչ թե իմպուլսիվ, այլ ռազմավարական մտածողության ուժերը»:

Նրա գնահատմամբ, «պատմությունը բազմիցս ապացուցել է, որ թույլատրելիության սահմանն անտեսող պետությունները վաղ, թե ուշ բախվում են իրենց ընտրության հետևանքներին»: Սա տեղեկատվա-քարոզչական բաց մարտահրավեր է, որի ծանրությունն, անշուշտ, Ադրբեջանը միայնակ կրել ընդունակ չէ:

Կարելի է ենթադրել, թե իրականում ո՞վ է Ռուսաստանին «թույլատրելիության սահման» դնում: Բայց որ իրավիճակն ուղղակիորեն ուկրաինական պատերազմի հետևանք է, երևի, առարկություն չի վերցնում:

Մնում է հասկանալ, թե Հյուսիսային Կովկասն ո՞ւմ դեպ «կապստամբի», Ռուսաստանի՞, թե՞ Թուրքիայի, որի աշխարհաքաղաքական սահմանը հասել է Դերբենտին:

Դա հինգ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական «բարդ օպերացիայի» հետևանք է, ուստի ռուս-թուրքական որևէ լարվածության պետք է չափազանց զգուշավոր վերաբերվել: