Ամփոփվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման 2024 թվականի արդյունքները՝ ներառյալ նաև բողոքարկումից հետո կատարված փոփոխությունները։
Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի առաջին անգամ կազմակերպվել է էլեկտրոնային ձևաչափով, որին մասնակցության համար դիմել է 6260 ուսուցիչ, որոնցից 572-ը՝ որպես չաշխատող անձ:
Հայտագրվածներից ատեստավորմանը մասնակցել է 4982 ուսուցիչ, որոնք ցուցաբերել են հետևյալ արդյունքները՝
60-69% արդյունք ցուցաբերել է 1073-ը․ նրանք ունենալու են միայն դրույքաչափի փոփոխություն /200 հազար դրամ՝ 1 դրույք զբաղվածության համար/
70-79% արդյունք է ցուցաբերել 1158-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով)
80-89% արդյունք է ցուցաբերել 989-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 40 տոկոսի չափով)
90-100% արդյունք է ցուցաբերել 600-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 50 տոկոսի չափով)
0-59 տոկոս արդյունք է ցուցաբերել 1162-ը:
Գործող ուսուցիչներից 2024 թվականին կամավոր ատեստավորմանն առաջին անգամ մասնակցել է 2825-ը, այս պահին չաշխատող և առաջին անգամ մասնակցած անձանցից գործընթացին առաջին անգամ մասնակցել է 272-ը:
60 տոկոսի շեմն առաջին անգամ մասնակցածներից հաղթահարել է 2250 ուսուցիչ, նախորդ տարիների համեմատ արդյունքը բարելավել է 1248-ը: 538 ուսուցչի գրանցած արդյունքները չեն փոխվել: Բարձրագույն կրթություն չունեցող անձանցից 124-ը մասնակցել է կամավոր ատեստավորմանը և արդյունքում հաղթահարել է անցողիկ շեմը:
Բողոքարկումից առաջ արձանագրված էր հետևյալ պատկերը՝
0-59 % արդյունք էր ցուցաբերել 1350 ուսուցիչ
60-69 %՝ 1127
70-79 %՝ 1074
80-89 %՝ 918
90-100 %՝ 529:






Բաց մի թողեք
Տավուշի մարզպետը դպրոցներում աշխատողների թիվը չգիտի
Մասիս համայնքի մանկապարտեզները գործելու են անվճար
Դպրոցից վաղաժամ հեռանալը ԵՄ որոշ երկրներում աճող խնդիր է. ԵՄ զարգացման համար մի երևույթ, որը չպետք է թերագնահատել