ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը, ինչպես նաև եղբայրը՝ Հայկ Մկրտչյանը, հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Դատախազությունում Մկրտչյանին պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրություններ են արվել, կազմվել է ամփոփագիր, որից հետո նրան հրավիրել են՝ բացատրություններ ներկայացնելու։
Աննա Մկրտչյանի ընտանիքի անդամները ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում պետք է ներկայանան ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև՝ հայտարարագիր:






Բաց մի թողեք
Խոշոր չափի խարդախության դեպք՝ Երևանում․ տուժածը հայտնի վաղամեռիկ քաղաքական գործչի կինն է
Մալաթիա Սեբաստիա թաղապետարանում ձերբակալություններ են
Բացահայտվել է նոր զանգերի կենտրոն, առգրավվել է 80 000 դոլար․ Լուսանկար