Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նիստում մանդատ հանձնվեց Գյումրու ավագանու նոր անդամի` Արտակ Հովսեփյանին։
Արտակ Հովսեփյանը փոխարինեց «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյանին, որին պետք է փոխարիներ Հասմիկ Խաչատրյանը, սակայն վերջինս նույնպես հրաժարվել էր մանդատից` երկրից բացակայելու պատճառով։
Կոմունիստական կուսակցության ավագանու նախկին անդամ, երեկ կալանքից ազատ արձակված Տիգրան Ավագյանին փոխարինելու է Արտյոմ Մկրտչյանը։
Արտյոմ Մկրտչանը զբաղեցնում է պաշտոն Գյումրու համայնքապետարանում, կոմունալ ծառայության բաժնի պետն է, որը համատեղելի չէ ավագանու մանդատի հետ։Քիչ առաջ տեղեկացանք, որ, այնուամենայնիվ, Մկրտչանը որոշել է հրաժարվել համայնքապետարանի պաշտոնից և նախապատվություն տալ ավագանու մանդատին, որպեսզի առաջիկայում ավագանու նիստերը չտապալվեն։
Այս զարգացումը ցույց է տալիս, որ Գյումրիում ավագանու հաջորդ նիստը մեծ հավանականությամբ կկայանա, ինչը կարևոր է քաղաքական գործընթացների համար։ Եթե հաջորդող նիստերը մինչև հունվար չկայանան, կառաջանա կառավարման կրիզիս, ինչին ձգտում է ՔՊ֊ն, որի ավագանու անդամները վերջին նիստը բոյկոտեցին` չներկայանալով։
Ավագանու այս երկու նոր անդամների ներկայության դեպքում` քվորում կապահովվի և առաջիկա նիստը չի տապալվի։






Բաց մի թողեք
Միքայել արքեպիսկոպոսին այսօր վիրահատել են, իսկ վաղը ծննդյան օրն է
Լևոն Զուրաբյանը՝ ՀՀ վարչապետի թեկնածու
Բայրամովը չի բացառել, որ Հայաստան կայցելի