27/12/2025

Ավստրիացի ամենահայտնի նկարիչ Գուստավ Կլիմտը, ում գործերի մեծ մասն աչքի է ընկնում ակնհայտ էրոտիզմով․ Նրա ծննդյան օրն է․ Լուսանկարներ

Գուստավ Կլիմտը 19-րդ դարի ավստրիացի ամենահայտնի նկարիչն է, ավստրիական նկարչության մեջ՝ մոդեռնի հիմնադիրը։ Նրա նկարների հիմնական թեման կնոջ մարմինն է, գործերի մեծ մասն աչքի է ընկնում ակնհայտ էրոտիզմով։

Այսօր՝ հուլիսի 14-ին, Գուստավ Կլիմտի ծննդյան օրն է։

Կլիմտի սիրելիներն են եղել կանայք և կատուները, որոնց նույնականացրել է ու գերսիրել։

Համատեղ կյանքով ապրել է Էմիլիայի հետ, սակայն երեխաներ չի ունեցել, մինչդեռ սիրուհի – բնորդուհիներից 40 երեխա ունի։ Նրա արվեստանոցում տասնյակ կատուներ են ապրել, անգամ նկարները փչացրել, սակայն նա այնքան է սիրել, որ որևէ մեկին անգամ չի պատժել։ իսկ 60 տարեկանում մահից առաջ միակ խնդրանք է եղել իր կողքին վերջին վայրկյաններին տեսնել Էմիլիային։

«Ես երբեք չեմ նկարել ինքնանկար: Ես` որպես նկարի առարկա, ինձ ավելի քիչ եմ հետաքրքրում, քան մյուս մարդիկ` հատկապես կանայք: Իմ մեջ ոչ մի յուրահատուկ բան չկա: Ես նկարիչ եմ, ով նկարում է ամեն օր, առավոտից մինչ գիշեր: Եթե ուզում եք իմ մասին որևիցե բան իմանալ, պետք է ուշադիր նայեք իմ նկարներին», ասել է Գուստավ Կլիմտը։

Գուստավ Կլիմտի «Ոսկե շրջանը» առանձնահատուկ տեղ է գրավում նկարչի ստեղծագործական կյանքում: Այս շրջանի նկարները Կլիմտը ոսկեպատում էր․

Հանրահայտ «Համբույր» կտավը, որտեղ տղամարդն ինքն է՝ Էմիլիայի հետ, բնօրինակը ցուցադրվում է Վիեննայի Բելվեդեր պատկերասրահում։ «Համբույր» կտավը համարվում է վաղ նորագույն շրջանի գլուխգործոցներից մեկը։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ նկարիչը պատկերել է իրեն և իր սիրեցյալ Էմիլյա Ֆլյոգեին:

May be art

Կլիմտը ծանոթացել էր Էմիլիա Ֆլյոգեի հետ, երբ վերջինիս քույր Հելենը ամուսնանում էր Կլիմտի եղբոր` Էռնեստի հետ: Էռնեստի մահից հետո նա դստեր հետ վերադառնում է իր հայրական տուն: Կլիմտը նշանակվում է զարմուհու խնամակալ:

Երբ Ֆլյոգե քույրերը նորաձևության տուն են հիմնում՝ Կլիմտը մեծ աջակցություն է ցուցաբերում նրանց: Աստիճանաբար Կլիմտն ու էմիլիան անբաժան են դառնում:

«Ոսկե շրջանի» աշխարհահռչակ ստեղծագործություններն են նաև «Կենաց ծառը» և այսպես կոչված, «Ոսկե Ադելը»՝ «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը»:

May be art of 1 person