Արցախի ներկայացուցչությունում անցկացվող լսումների ընթացքում Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը ընդգծեց, որ Արցախը փաստացի անցել է օկուպացիայի, իսկ այնտեղի ժողովուրդը դարձել է էթնիկ զտումների ու բռնի տեղահանման զոհ՝ ռազմական գործողությունների հետևանքով կորցնելով հայրենիքը։
Թորոսյանի խոսքով՝ Արցախի թեման միջազգային հարթակներում անտեսված է․ որևէ քաղաքական կառույց կամ ուժ պատասխանատվություն չի ստանձնել խնդրի օրակարգը պահպանելու համար։ Նա քննադատեց Հայաստանի ներկայիս իշխանություններին՝ նշելով, որ նրանք նախկինում անվտանգության երաշխավորի դեր ունեցող պետությունը վերածել են հակաարցախյան քաղաքականության նախաձեռնողի՝ նպատակը դարձնելով Արցախի հարցը երկրորդական կամ մոռացված։
Նրա խոսքով՝ միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ, առանց Արցախի մասնակցության, լուծարվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ թողնելով խնդիրը առանց միջնորդական հստակ մեխանիզմների։ Թորոսյանը նկատեց, որ համաշխարհային քաղաքական համակարգը ձևափոխվում է ուժային հակադրությունների պայմաններում, և մեծ պետությունները հաճախ անտեսում են օրենքների ու կարգի պահանջները սեփական ազդեցությունը մեծացնելու նպատակով։
Այնուամենայնիվ, քաղաքագետը համոզված է, որ վերադարձը Արցախի հարցին այլընտրանք չունի։ Նրա խոսքով, թեև անհատական և խմբային նախաձեռնություններ արդեն լինում են, անհրաժեշտ է համախմբում ու համակարգված աշխատանք՝ ընդհանուր նպատակին հասնելու համար։
Թորոսյանը նաև նշեց, որ արցախահայությունը տարիներ շարունակ ապացուցել է իր հարատևելու կամքը, և այսօր պետք է դառնա սեփական պայքարի հիմնական շարժիչ ուժը՝ Հայաստանի և Սփյուռքի աջակցությամբ։






Բաց մի թողեք
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով
Հանգամանալից կանդրադառնամ այս կրկեսին․ Դիանա Գասպարյանն իր հանդեպ հարուցված քրեական գործի մասին
Շողակաթ հեռուստաընկերությունը փակում են քաղաքական նպատակներով