26/12/2025

Բայրամովը չի բացառել, որ Հայաստան կայցելի

Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը:

Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Ասուլիսի ընթացքում նա հայտնել էր նաև, Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտուրը հնարավոր է համարում նաև այլ ոլորտներում:

«Խոսքը չի կարող լինել երկու երկրների միջև ռազմական արտադրանքի առևտրի մասին, բայց այլ ոլորտներում առևտուրը հնարավոր է»,-ասել է Բայրամովը: