Ադրբեջանի քաղաքացի Ասիմ Մ.-ն Գերմանիայի Հեսսեն երկրամասի քաղաքներից մեկում Audi մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, ապա երթը շարունակել ավտոբուսի կանգառին կից փողոցային մայթով և մարմնական վնասներ պատճառել ևս մի քանի անձի:
Մեքենան կանգ է առել, երբ բախվել է կայանած բեռնատարի: Վարորդին վնասազերծել է 29-ամյա մի գերմանացի և հանձնել ոստիկանությանը: Այդ մասին հայտնել է Բաքվի իշխանական haqqin.az-ը՝ առանց մասնավորեցնելու, թե Հասսեն երկրամասի ո՞ր քաղաքում է տեղի ունեցել արտառոց դեպքը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Ասիմ Մ.-ն ներկայումս ձերբակալված է և սպասում է դատարանի վճռին: Նախնական քննությունը պարզել է, որ նա մարդկանց վրաերթի է ենթարկել «կանխամտածված՝ գտնվելով սուր հոգեխանգարմունքի վիճակում»:
Հայտնի է, որ Ադրբեջանի քաղաքացին 32 տարեկան է, Գերմանիայում բնակվում է արդեն մի քանի տարի: Ադրբեջանական լրատվամիջոցը հաղորդել է, որ քննությունը «դժվարանում է բացահայտել Ասիմ Մ.-ի արարքի հիմնավորումը, քանի որ նա տալիս է չկապակցված բացատրություններ»:
Այլ մանրամասնություններ առայժմ հայտնի չեն, բայց այն, որ գործով նշանակվել է դատա-հոգեբանական փորձաքննություն, որ պետք է պարզի՝ արդյոք Ասիմ Մ.-ն տառապո՞ւմ է հոգեկան հիվանդությամբ, թե՞ առողջ է:
Հեսսեն երկրամասի ներքին գործերի նախարար Ռոման Պոսեկը, որ ներկայացնում է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը, մամուլին ասել է, որ «առայժմ վստահության չկա, որ գործ ունենք կանխամտածված գործողության հետ»:
Գերմանիայում Ադրբեջանի քաղաքացու կողմից կատարված արարքը, երևի, ուշադրության արժանի չէր լինի, եթե Հեսսեն երկրամասի ներքին գործերի նախարարը չներկայացներ «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը»:
Բանն այն է, որ գրեթե նույն օրը Մյունխենի շրջանային դատարանը Բունդեսթագի նախկին պատգամավոր Ակսել Ֆիշերին կալանավորելու որոշում է ընդունել: Ֆիշերը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հօգուտ Ադրբեջանի լոբբինգ իրականացնելու համար կաշառք է ստացել: Ֆիշերը Բունդեսթագում ներկայացրել է «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը»:
Մյունխենի դատարանի կողմից Բունդեսթագի նախկին պատգամավորի կոռումպացվածության բացահայտումը, որ ուղղակիորեն շոշափում է Ադրբեջանի իշխանությունների միջազգային վարկը, երևի կապ չունի Ասիմ Մ.-ի «սուր հոգեխանգարմունքի» հետ, բայց Հեսսեն երկրամասի ներքին գործերի նախարար Պոսեկն ակնհայտորեն նրան ապահովագրում է, քանի որ երկրամասի դատախազությունը վստահաբար հայտարարել է, որ «բոլոր հիմքերն առկա են եզրակացնելու, որ Ասիմ Մ.-ն գործել է գիտակացաբար»:
Բացառված չէ, որ քրեական գործ հարուցվի ահաբեկչության հատկանիշներով: Առայժմ Ասիմ Մ.-ին ներկայացվել է «մի քանի անձանց սպանության փորձի» մեղադրանք:






Բաց մի թողեք
Ներքաղաքական առկա իրավիճակը Վրաստանին Եվրոպայից ավելի է հեռացնում
Ռուսաստանը կարող է ներքին թշնամի ստանալ՝ իսլամական ծայրահեղականության կողմից
ԱՄՆ վիզայի արգելքը թիրախավորում է նախկին եվրահանձնակատար Բրետոնին՝ սոցիալական ցանցերի ենթադրյալ գրաքննության պատճառով